Գաղտնիության քաղաքականություն
2018 թվականից TUV ընկերության կողմից տրվել է նաև տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի պահանջներին համապատասխանության ISO 27001:2013 վկայականը:
ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ հավելվածին Ձեր կցած բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր։ Ընկերությունում տեղադրվում են միայն արտոնագրված ծրագրային փաթեթներ։ Նշենք նաև, որ մեզ մոտ կիրառվող հակավիրուսային պաշտպանության համակարգը բազմամակարդակ և կենտրոնացված համակարգ է, որն ապահովում է հակավիրուսային բազաների ամենօրյա թարմացումը և հակավիրուսային իրավիճակի մոնիթորինգն ու վերահսկումը։
"ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ" -ի Տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը կիրառվում է Ընկերութայն բոլոր աշխատակիցների կողմից։ Աշխատակիցների համար պլանավորվում և անցկացվում են իրազեկման և վերապատրաստման ծրագրեր ՏԱ թեմայով։