Միջազգային նախագծեր
VR CORPORATION
Բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակներում «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրել է Վի-Ար Քորպորեյշն Ինթերնեյշնլ ընկերությունը, որը 2019 թվականի ապրիլի 17-ից գործունեությունն է իրականացնում ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքում։
- Հիմնադրվել է – 17 ապրիլի 2019թ․, հիմնադիր՝ 100% «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»
- Գտնվելու վայրը - Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- Նախագահ – Դանիլ Խաչատուրով
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայտնաբերել հնարավորություններ ԱՄՆ ամենամեծ հայկական համայնք ունեցող շուկայում։ Միացյալ Նահանգներում բնակվում է ավելի քան մեկ միլիոն հայ, որոնց մեծամասնությունը հաստատվել է Կալիֆորնիայում։ Այդ շուկայում առկա են հսկայական հնարավորություններ բոլոր տեսակներով ապահովագրության, ինչպես նաև ապահովագրությանն առնչվող բժշկական ծառայությունների գծով։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Ներդրումային ռազմավարություն
Ակտիվների և ապահովագրական պահուստների կառավարում
Միջազգային գործարար հարաբերություններ և ռիսկերի կառավարում
Առողջության ապահովագրությանն առնչվող բժշկական ծառայություններ
Առողջության ապահովագրության գծով աջակցություն/ասիստանս (տեղաբնակ հայերի համար)։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Վի-Ար Քորպորեյշն Ինթերնեյշնլ ընկերությունը և «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը ստորագրել են և սկսել են իրականացնել ներդրումային համաձայնագիր․
BioCorp կլինիկական լաբորատորիայի ընդլայնման մեջ ներդրում
BioCorp կլինիկական լաբորատորիան գործում է Կալիֆորնիայում 2006 թվականից։ Այն տրամադրում է կլինիկական ռեֆերենս-լաբորատորիայի համափարպակ ծառայություններ, ինչպիսիք են արյան անալիզ, կնոջ առողջական վիճակի թեստավորում, ինֆեկցիոն հիվանդությունների թեստավորում, ինչպես նաև պաթոլոգիաների հայտնաբերմանն ուղված հետազոտությունների ծառայություններ, կիրառում է բժշկական տեխնոլոգիաներում վերջին նորարարությունները, այդ թվում մաս-սպեկտրոմետրիան և մոլեկուլյար թեստավորումը, ինչպես նաև գործնականում հուսալիությունն ապացուցած մշակման և ներկման մեթոդները։ 2020 թվականից՝ պանդեմիայի հենց սկզբից լաբորատորիան իրականացնում է նաև COVID-19 թեստավորում։
Ի շնորհիվ Հայաստանի խոշորագույն ապահովագրողի՝ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության և խորհրդատվության, և Վի-Ար Քորպորեյշն Ինթերնեյշնլ ընկերության հետ համագործակցությամբ BioCorp լաբորատորիան պլանավորում է լայնացնել ներկա 10 գրասենյակներից բաղկացած գրասենյակային ցանցը՝ բացելով 25 նոր կետ Կալիֆորնիայի ամբողջ տարածքով։
Բժշկական կենտրոնների շինարարության մեջ ներդրում
Վի-Ար Քորպորեյշն Ինթերնեյշնլ ընկերությունը և «ԼԻԳԱ ԻՆԱՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը համատեղ մշակել են բուժկենտրոնների ունիվերսալ նախագիծ։ Մոտ ժամանակներում Կալիֆորնիայում սկսելու է բուժկենտրոնների համար տեղանքների որոնման և շինարարության աշխատանքները։