Agricultural
Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը հնարավորություն է ընձեռում գյուղացիական տնտեսություններին ապահովագրելու իրենց պտղատու այգիները, դաշտերը, հողատարածքները մի շարք բնական վտանգավոր երևույթներից:
Ապահովագրվող մշակաբույսեր
- Խնձոր
- Դեղձ
- Սալոր
- Հացահատիկ (աշնանացան և գարնանացան՝ ցորեն, գարի, վարսակ)
- Կարտոֆիլ
- Ձմերուկ
- Սեխ
- Բալ
- Կեռաս
Ապահովագրական ռիսկեր
Գործող Պայմանների համաձայն, ապահովագրության պայմանագրով ապահովագրության ենթակա ռիսկերն են.
- Կարկտահարություն, որը սովորաբար անձրևի և/կամ քամու հետ ուղեկցվող գնդաձև սառցե կտորների տեսքով մթնոլորտային տեղումներն է, որոնք կարող են ֆիզիկական վնաս հասցնել ծառերի և մշակաբույսերի հատվածների հյուսվածքներին՝ հանգեցնելով բերքատվության կրճատմանը։
- Հրդեհ՝ անվերահսկելի բռնկում և այրում, որն առաջանում է բնական գործոնների պատճառով՝ ներառյալ բարձր ջերմաստիճանը, կայծակի հարվածը: Գործող Պայմանների համաձայն՝ հրդեհի ռիսկը վերաբերում է բողբոջների, ծաղիկների, պտուղների վնասմանը հրդեհի հետևանքով (ծուխ, մուր), ինչպես նաև հրդեհը մարելու միջոցառումների իրականացման ժամանակ ապահովագրված բերքին հասցված վնասին և չի վերաբերում որթատունկի և ծառերի վնասմանը։
- Երաշտ, որը տեղումների արդյունավետ քանակի բացակայությունն է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Կարևոր է․
Չնշված այլ գործոնների ազդեցության հետևանքով հասցված վնասը չի փոխհատուցվելու ապահովագրական ընկերության կողմից։
Գործողության տարածք
Ապահովագրությունը, կախված ռիսկերից և մշակաբույսերից, գործում է ՀՀ հետևյալ մարզերում․
- «կարկտահարության և հրդեհ» ռիսկից դեղձի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա
- «կարկտահարություն» ռիսկիցխնձորի, սալորի, կարտոֆիլի, բալի, կեռասի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ ձմերուկի և սեխի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա,
- «երաշտ» ռիսկից հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող չոռոգվող հողատարածքների վրա
Ապահովագրության պայմանագրի ձեռքբերումը
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է․
- Ներբեռնել և լրացնել ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ
- Լրացված և ստորագրված ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ուղարկել agro@liga.am էլեկտրոոնային հասցեին
- Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ կարճ ժամանակահատվածում և կտեղեկացնենք հետագա կայլերի վերաբերյալ
Կարևոր է․
- Մեկ կադաստրային վկայագրի կամ վարձակալության պայմանագրի ներքո գտնվող հողատարածքը պետք է ապահովագրվի ամբողջությամբ
- Մեկ Պայմանագրով ապահովագրվում է մեկ հողատարածք
- Յուրաքանչյուր հողատարածքի ապահովագրության համար սահմանված է ապահովագրական գումարի 20%-ի չափով չհատուցվող գումար
Ապահովագրության ժամկետներ
2024 թվականին բերքի համար ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել հետևյալ ժամկետով.
Մշակաբույս | Ռիսկ | Պայմանագրի կնքման վերջնաժամկետ | Պայմանագրի գործողության ժամկետ |
---|---|---|---|
Դեղձ | կարկտահարություն և հրդեհ | Մայիսի 31 | Ապրիլի 1 - Հոկտեմբերի 10 |
Խնձոր | կարկտահարություն | Մայիսի 31 | Մայիսի 1 - Հոկտեմբերի 10 |
Հացահատիկ (ցորեն/գարի/վարսակ) Աշնանացան (չոռոգվող դաշտեր) |
Երաշտ | Մայիսի 31 | Մայիսի 1 - Սեպտեմբերի 1 |
Հացահատիկ (ցորեն/գարի/վարսակ) Գարնանացան (չոռոգվող դաշտեր) |
Երաշտ | Մայիսի 31 | Մայիսի 1 - Հոկտեմբերի 1, Բայց ոչ ավելի շուտ, քան ծլելու շրջանը |
Սալոր | կարկտահարություն | Մայիսի 31 | Ապրիլի 1 - Սեպտեմբերի 1 |
Կարտոֆիլ միջին (միջին-վաղահաս, միջին-ուշահաս) ուշահաս | կարկտահարություն | Մայիսի 31 | Ապրիլի 1 - Հոկտեմբերի 1, բայց ոչ ավելի շուտ, քան սածիլների առաջացման փուլը |
Ձմերուկ | կարկտահարություն | Մայիսի 31 | Մայիսի 1 - Հոկտեմբերի 1, բայց ոչ ավելի շուտ, քան ծլելու շրջան |
Սեխ | կարկտահարություն | Մայիսի 31 | Մայիսի 1 - Հոկտեմբերի 1, բայց ոչ ավելի շուտ, քան ծլելու շրջան |
Բալ և կեռաս | կարկտահարություն | Մայիսի 31 | Մայիսի 1 - Հուլիսի 1, բայց ոչ ավելի շուտ, քան պտղի սկզբնավորման և (կամ) ձևավորման փուլը |
Ապահովագրավճարի չափը և վճարումը
Ապահովագրավճարի չափը կախված է համայնքից, մշակաբույսից, ապահովագրվող ռիսկից/ռիսկերից:
Ապահովագրավճարի սակագների վերաբերյալ մանրամասները ներկայացված են Պայմանների Հավելված 2-ում։
Կարևոր է․
Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Մասնավորապես․
- 50% սուբսիդիա դեղձի համար՝ «կարկտահարություն և հրդեհ» ռիսկի դեպքում,
- 50% է սուբսիդիա խնձորի, սալորի, ձմերուկի, սեխի, կարտոֆիլի, բալի և կեռասի համար՝ «կարկտահարություն» ռիսկի դեպքում,
- 60% «երաշտ» ռիսկի դեպքում հացահատիկի համար։
Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ
- Հողամասի սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր կամ իրավական այլ փաստաթղթեր
- Լրացրած ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ
Ուզու՞մ եք իմանալ ավելին:
Մենք ուրախ կլինենք պատմել Ձեզ գյուղատնտեսության ապահովագրության մասին և կօգնենք արագ ձևակերպել վկայագիրը:
Զանգահարե՛ք մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով կամ գրե՛ք agro@liga.am հասցեին: